Իմ մտքերը նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի հետ են․ Վալերի Բուայե

28

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր մտքերը նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի հետ են։

«Հայերի Սուրբծննդյան տոնին իմ մտքերը նոր ցեղասպանության զոհ դարձած արցախահայերի հետ են։ Մտածում եմ վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի և Դադիվանքի մասին։ Մտածում եմ այս ժառանգության մասին, որին վտանգ է սպառնում։ Մտածում եմ քրիստոնյաների սպանությունների մասին»,- գրել է Բուայեն։

Նա նաև կոչ է արել չմոռանալ և դատապարտել տեղի ունեցածը։

«Եկե՛ք չմոռանանք նրանց, եկե՛ք դատապարտենք և պայքարենք»,- եզրափակել է նա։