Իմ կողմից կարող եմ Ադրբեջանին ասել, որ քարտեզներն օգտագործելուց մի քիչ զգույշ լինեն․ Բորիս Ավագյան

600

«Ինչ վերաբերում է փոխանցած ռազմավարական քարտեզներին, ես իմ կողմից կարող եմ Ադրբեջանին ասել, որ այն օգտագործելուց մի քիչ զգույշ լինեն»,- այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի դիմաց Բաքվին ականապատ տարածքների քարտեզների փոխանցման հարցին:

Նա նշեց, որ քարտեզների հարցով ոչինչ չի բացառում և մեծ հարց է, թե հայկական կողմն ինչ է տվել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը զուտ ուղղված էր իր հասարակությանը, որն այնտեղ կառավարելի է, քանի որ այնտեղ «սուլթանատ» է:

Ավագյանը գերիների վերադարձը կապեց բանակցային պրոցեսի հետ, որի մեջ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ, այն վարում են ՀՀ ՊՆ ԳՇ-ն և ԱԱԾ-ն, բայց դժվարացավ ասել, թե դրանք արդյունավետ են, թե ոչ, քանի որ նման դատողության համար անհրաժեշտ տեղեկություններն գաղտնի են:

«Խումբը վերադրաձել է ՌԴ ղեկավարության, խաղաղապահների հրամանատարի, ՀՀ ՊՆ-ի և ԱԱԾ-ի համտեղ աշխատանքի արդյունքում»,-նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը:

Նա հայտնեց, որ բանակցությունները քանակի շուրջ է ընթանում, բայց՝ ոչ գերեվարվածների անունների և հավելեց, որ Ադրբեջանում 500 գերի չկա, այլ 200-ից էլ են քիչ: