Իմ դեմ որս են սկսել. hրապարակվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի` մահից առաջ արված ձայնային հաղորդագրությունը

202

Ինչպես հայտնել ենք, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։

Տելեգրամի «Դեժավյու/Dejavu» ալիքը տեսանյութ է հրապարակել` նշելով. «Համացանցում է հայտնվել  Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը, որը ուղարկվել է իր սպանությունից կամ ինքնասպանությունից առաջ»: