Իհարկե, Շուշին հանձնվել է․ Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27

Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Այս մասին  «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես, ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության, Հադրութի պաշտպանության հրամանատարը, ով է ղեկավարել այդ ճակատը: Ենթադրենք այն ժամանակ գաղտնիք էր, հիմա ինչո՞ւ չգիտենք»,- նշեց նա:

«Ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»,- ասաց նա: