Հունգարիան կաջակցի Ադրբեջանին Արցախի գրաված տարածքները վերականգնելու հարցում

236

Հունգարիան Ադրբեջանին կաջակցի Լեռնային Ղարաբաղում նրա վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, գրում է  minval.az կայքը:

Հունգարիայի վարչապետն ադրբեջանա-հունգարական տնտեսական հանձնաժողովի նիստում նշել է, որ Exim բանկը 100 միլիոն դոլար վարկային գիծ է բացում հունգարական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել գրաված  տարածքների վերականգնմանը: Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը 25 միլիոն եվրո է առաջարկել ականազերծման աշխատանքների համար:

Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան նպատակ ունի ադրբեջանական գազ գնել:

«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք գազ գնել հնարավորինս շատ աղբյուրներից: Ստեղծվել է գազի փոխանցման ուղիղ կապ Ադրբեջանի և Եվրոպայի միջև, և MVM ընկերությունը սկսել է պայմանագրային կապեր նախապատրաստել ադրբեջանական գազային ընկերության հետ: Միանգամայն իրատեսական է ակնկալել, որ Հունգարիան Ադրբեջանից գազ կգնի այս տասնամյակի կեսերից»,-ասել է Սիյարտոն