Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի դեմ

75
Նիկոս Դենդիաս

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դենդիասն այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում Դենդիասը ևս մեկ անգամ ներկայացրել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո սահմանելու վերաբերյալ Հունաստանի պահանջը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։

«Թուրքիան հանցագործություն է անում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,-ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս Անկարայի կողմից: