Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ մեր հռչակած արժեքներ անցան այդ թեստը. Ռուբինյան

17
Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ մեր հռչակած արժեքները, առաջնահերթությունները անցան այդ թեստը և պարզվեց, որ պրակտիկ առումով սա է ճիշտ ճանապարհը։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հուլիսյան այս դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է միաժամանակ կառուցել ժողովրդավարություն, հզորացնել բանակը, գիտակցել սեփական ինքնիշխանությունը։ Վերջինը կարող ենք ներդնել մեր շահերը պաշտպանելու գործում»,- նշեց նրա

Ռուբինյանի խոսքով՝ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը ճիշտ է գնահատել միջազգային իրադրությունը։