Հսկայական քանակությամբ ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին ակցիան դեռ չսկսած քաղաքացիներին

23

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիան դեռ չսկսած Կառավարության երրորդ մասնաշենքի մոտից ոստիկանները սկսեցին նրանց բերման ենթարկել։

Նշենք, որ Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով աննախադեպ ոստիկանական ու ԱԱԾ ուժերով պատ է կանգնեցվել։

Հիշեցնենք, որ քաղաքացիները այստեղ իրականացնելու են անհնազանդության ակցիաներ։

Երրորդ մասնաշենքին ու Կառավարության շենքին հարող հատվածը ճանապարհային ոստիկանության ուժերի կողմից փակ է մեքենայով մուտք գործելու համար, հնարավոր չէ մոտենալ երրորդ մասնաշենքին հարող փողոցներ, քաղաքացիներն անգամ ոտքով չեն կարող տարածքով անցնել՝ ոստիկանության մեծաթիվ ուժերը կենդանի շղթայի միջոցով սահմանազատել են կառավարության երրորդ մասնաշենք բերող հնարավոր բոլոր ճանապարհները։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկվա հայտարարությունից հետո վարչապետը պատկերացրել է, որ իր ազատ տեղաշարժը կազմակերպելու համար պետք է ոստիկանական համակարգի կեսին  հավաքի Երևանի կենտրոնում ու շրջափակի հսկայական տարածքներ։