Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին: Կիրակնօրյա պատարագի ժամանակ, դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, նման հայտարարությամբ է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ կոչ անելով երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը: Հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար և հույս հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական ջանքերի շնորհիվ «կողմերի երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ լուծման՝ ի շահ երկու սիրելի ժողովուրդների»:











