Հրայր Թովմասյանն անհետացել է․ նա այդպես էլ չի վերադառնում ՍԴ

15
Դեռեւս հուլիսի 23–ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ չնայած Խաչատրյանի կարգադրությանը Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը չեն արձագանքել ու չեն վերադարձել իրենց աշխատանքին:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Հրայր Թովմասյանի արձակուրդից վերադառնալու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել հուլիսի 23-ին, բայց դեռեւս Թովմասյանը հետ չի եկել արձակուրդից:

«Մենք չգիտենք, ինքը ստացել է կարգադրությունը, թե չի ստացել»,- նշել է Ղազարյանը։