Ադրբեջանի կողմից սանձազերծված հակամարտությունը չափազանց շատ կյանքեր է խլել. Ֆրանսուա Հոլանդ

13
Ֆրանսուա Հոլլանդ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Հոլանդն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած պատերազմին։

«Ադրբեջանի կողմից սանձազերծված հակամարտությունը չափազանց շատ կյանքեր է խլել։ Վտանգը մեծ է, որ այն կարող է բռնկվել ամբողջ տարածաշրջանում։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ է և պետք է կողմերին համոզի, որ դադարեցնեն կրակը և կնքեն խաղաղության համաձայնագիր», – գրել է նա թվիթերյան իր էջում։