Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ արդյոք Երևանը վտանգված է հարցին

13
Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես նշեց, որ ակտիվ մարտական գործողություններ չկան ՀՀ սահմաններին, այստեղ հարաբերական հանգիստ է։

«Մեր ԶՈՒ-երը հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին եւ լիովին տիրապետում են իրավիճակին»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք Երևանը վտանգված է,  արձագանքեց․ «Երևանը վտանգված չէ, բայց պետք է հաշվի առնել՝ մենք պատերազմում ենք»։