Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության կայքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ դեռ տարեսկզբից ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:














