Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ․ Ծառուկյան

18
Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Հիշեցնենք, որ այսօր անհասցե գրառում էր կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա, մասնավորապես, գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.
Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»: