Economic Times-ը գրում է․
DefenceIndia-ն Հայաստանի հետ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում:
Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք: Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:
Հիշեցնենք, որ կառավարությունը զավթած Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ իրենց իբր թե խանգարում են զենք գնել՝ նկատի ունենալով Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի անդամակցությունը։ Ստացվում է, որ սա հերթական սուտն էր։











