Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո փորձագետները սկսել են դեպքի վայրից տեսանյութերն ուսումնասիրել:
Ռազմական փորձագետ եւ ՄԱԿ-ի կենսաբանական եւ քիմիական զինաթափման հանձնաժողովի նախկին անդամը նշում է, որ պայթյունի կարմիր գմբեթը, այսպես կոչված, աղվեսի պոչն է:
«Երբ սելիտրան այրվում է, ազոտի երկօքսիդը անջատվում է, հետեւաբար կարմրավուն երանգ է լինում։ Այնպես որ, հիմնական մեղավորը ամենայն հավանականությամբ, սելիտրան է»,- ենթադրում է Նիկուլինը։
Նրա խոսքով՝ նատրիումի նիտրատը հիմնականում օգտագործվում է որպես պարարտանյութ, բայց այն նաեւ մտնում է սեւ վառոդի կազմի մեջ:
«Սակայն սելիտրան ինքն իրեն այդպես չէր կարող պայթել։ Հնարավոր է ՝ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի միջոցով, որից հետո սկսվել է մեծ հրդեհ՝ այն բոլոր էֆեկտներով, որոնք մենք տեսել ենք»,- հավելում է նա։














