Հնարավոր է` առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին հանդիպեն

27

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ չի բացառվում ապագայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը:

«Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», – նշել է Աբդուլաևան:

Աբդուլաևան հայտարարել է նաև, թե հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար:

«Հայտնի է, որ այստեղ մի շարք բաց հարցեր կան։ Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»։