Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մի խումբ, հնարավոր է, նույնիսկ այսօր վերադառնա հայրենիք։ 24News-ի հետ հարցազրուցի շրջանակում նման ենթադրություն է արել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Կարող է հրաշք պատահել, և այսօր նույնիսկ ռազմագերիների մի խումբ վերադառնա, եթե դրանով անձամբ զբաղվում է Վլադիմիր Պուտինը», – ասել է նա՝ հավելելով, որ հուսով է՝ գերիների վերադարձի գործընթացն արագանալու է։











