Հիտլերը ողջունում է իր գերեզմանից. Զոհրաբ Մնացականյանը՝ Չավուշօղլուին

359
Զոհևաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ մի քանի մտորում է հրապարակել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով։
Նախկին նախարարը նախ արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այսօրվա վիրավորական պահվածքին, որը նրան հիշեցրել է Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։
««Գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, խայտառակ և ռասիստական: Հիտլերը ողջունում է իր գերեզմանից»,– գրել է հայ դիվանագետը` իր գրառման մեջ ակտիվ հղումով նշելով Չավուշօղլուին։