Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման օրը տարածքում անջատված են եղել հայկական կապի օպերատորները․ նոր մանրամասներ գյուղերի հանձնումից

218

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերության միակ  պատասխանատուն և մեղավորն ըստ իրավապահների փոխգնդապետ Արսեն Ղազարյանն է։

Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով` նա մեղադրվում է հրամանը չկատարելու, մարտական դիրքերը թողնելու, զենք գործադրելուց հրաժարվելու մեջ։

«Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում, թե, օրինակ, երբ նրան մեղադրում են զենք չգործադրելու մեջ, ապա ո՞ր շրջանում, ո՞ր դրվագում է նա նման քայլ արել»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ Ղազարյանին վերագրվող մեղադրանքում գրված է, որ նա չի կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և չի կազմակերպել իր ենթակա 62 անձանց նահանջը։

Հովհաննիսյանը մանրամասներ պատմեց դեպքից. նրա խոսքով՝ պատերազմից հետո Ղազարյանն իր ենթակա 100 անձից բաղկացած զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղեր և Խծաբերդ, տեղակայվել են ըստ վերադասի կողմից տված հրամանի։

Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ եղել է այլ հատվածում, իսկ 60 անձը՝ այլ վայրում։ Ղազարյանին տված ռադիոկապի միջոցները չեն գործել։ Բացի այդ, ըստ փաստաբանի, դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները կապն անջատել են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում։ Նույն օրն էլ գրավում են գյուղերը։

«Այստեղ է, որ թաղված է շան գլուխը, և իրավապահները պետք է առաջին հերթին պարզեն` ինչպես եղավ, որ հենց դեկտեմբերի 13-ին կապն անջատվեց և հնարավոր չեղավ պաշտպանություն կազմակերպել։ Հարցն այն է, որ ռադիոկապը չի գործել, իսկ բջջային կապն էլ անջատել են հարձակման ժամանակ»,-ասում է Հովհաննիսյանը։

Ղազարյանի խոսքով՝ իրենք զինված են եղել միայն ինքնաձիգներով, բայց հանձնման օրն իրենց վրա հարձակվել են ադրբեջանական Յաշմայի հատուկ ջոկատայինները, իրենցից մի քանի անգամ թվաքանակով ավելի։