«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

0
Մհեր Գրիգորյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռևս ծախսված չէ, իսկ մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, ԱԺ-կառավարույթուն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ասեմ՝ ինչ նպատակով: Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում: Սա ամենկարևոր հարցն է և, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցիքն քննարկել և իրականացել համագործակցելով», – ասաց նա:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը մոտ ժամկետներում մանրակրկիտ կերպով կներկացավի ծախսային քաղաքականությունը: