Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են, և դրանք պետք է օգտագործենք. Սուրեն Սարգսյան

48

Այսօր շուրջ 170 Կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այսօր շուրջ 170 Կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 21-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ, կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են, և դրանք պետք է օգտագործենք: Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործըթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա: Հուսամ գործող դեսպանին ափալ-թափալ հետ չեն կանչի այս պատասխանատու պահին, չնայած Մակունցի ագրեմանը շուտով կստանանք»,- գրել է Սարգսյանը։