Թշնամին արդեն կորցրել է 10 ԱԹՍ-ներ և մի քանի զրահատեխնիկա

11

Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած, կարելի է ասել, ողջ զինանոցը կիրառվել է: Այս մասին հայտարարեց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:

«Բացառությամբ մի քանի միջոցների։ Մասնավորապես, բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ մինչև անգամ 122 և չի բացառվում նաև ավելի բարձր տրամաչափերի: Մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից 10 ԱԹՍ-ներ են խոցել»։

Հովհաննիսյանը նաև հավելեց. «Բացի ԱԹՍ-ներից՝ հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»։