ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին. Վարչապետ

10
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված իրավիճակին: Այս մասին Փաշինյանն ասաց հուլիսի 13-ին, կառավարության արտահերթ նիստի ընթացքում:

«ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մենք, մեր Զինված ուժերը ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- ասաց Փաշինյանը: