Հայաստանում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով

164
Mi-24

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածի (չվերթների կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան) համաձայն, վերաորակվել է առավել ծանր հոդվածի՝ 105-րդ հոդված մաս 2 (երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս մասնավորեցրել է, որ եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրն ընդգծել է, որ տվյալ որոշումն ընդունվել է գործի շրջանակներում իրականացված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում: