ՀՀ սուվերեն տարածքով անցնելու համար քաղաքացիները պետք է որոշակի գումար վճարեն

58

«Գորիս-Կապան մայրուղին յուրահատուկ կարգավիճակ ունի, և այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգերի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որոշակի վճարի դիմաց քաղաքացիները կարող են անցնել»,-այսօր կառավարության նիստից հետո խոսելով Գորիս-Կապան ճանապարհի մասին` ասաց Արմեն Գրիգորյանը:

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը հանդիսանում է ՀՀ սուվերեն տարածք, քանի դեռ պաշտոնապես տեղի չի ունեցել որևէ սահմանագծում և սահմանազատում։