ՀՀ ՊՆ-ն հաստատեց` Սյունիքում Ադրբեջանի ևս մեկ ներխուժում է եղել

513

Կցված արբանյակային նկարն ուղարկել եմ ՊՆ ու հարցրել՝ արդյո՞ք սլաքներով նշված հատվածում տեղակայված են ադրբեջանական դիրքեր և երևում են իրենց կողմից կառուցված ճանապարհները, և (եթե` այո) ե՞րբ է տեղի ունեցել ներխուժումը ՀՀ-ի (նախկին Խորհրդային Հայաստան) տարածք։

«ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր՝ 2022 թ․ մայիսի 10-ի հարցման առնչությամբ հայտնում ենք, որ սլաքներով նշված կետերում հակառակորդի մարտական դիրքերը տեղադրվել են 2021 թ․ մայիս-հունիս ամիսներին»։ (19.05․22 թ․ )

Խոսքը Վարդասար բարձունքից դեպի Սյունիքի խորք ընկնող 3 տեղակայումների մասին է։ Բարձունքը ընկնում է Ծավ և Ներքին Հանդ գյուղերից հարավ։

Այս մասին հայտնել է Դավիթ Գալստյանը։