Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կփոխանցվի 900 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 440 միլիոն դրամին: Որոշման մեջ նշված է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին այս գումարը փոխանցվում է «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» ձեռք բերելու համար: Թե Հայաստանի որ շահերի պաշտպանության համար է կառավարությունն այս փաստաբանական ծառայությունները ձեռք բերում, կառավարության որոշման նախագծում նշված է՝ հույժ գաղտնի է: Որոշման նախագիծը մշակվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կողմից, ընդգրկված է չզեկուցվող նախագծերի փաթեթում, ինչը ենթադրում է, որ որոշումը կընդունվի առանց մանրամասնելու:











