Փաշինյանը գրավոր ծանուցել է ՌԴ-ին, որ համաձայն է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելուն

96
Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը այսօր հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն գրավոր ծանուցում է ստացել։

«Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»։

Հարցին` ինչու հանրությանը նախապես չի իրազեկվել ՌԴ նախագահի առաջարկած սահմանազատման վերաբերյալ առաջարկի ընդունման մասին, Աղաջանյանը նշեց.

«ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը, գրավոր ծանուցել ռուսական կողմին, հանձնաժողովի ձևավորումից հետո կսկսվեն աշխատանքները»։

ՔՊ-ականներն այդպես էլ չասացին, թե ինչ քարտեզներով և ինչ հիմքերով են սկսում այդ աշխատանքները։