ՀՀ ինքնիշխան տարածքի Կապան-Ճակատեն հատվածը ևս նվիրեցին թշնամուն․ այսօր ժամը 00։00-ից մաքսակետ կտեղադրվի

122

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,– ասվում է ԱԱԾ հաղորդգրությունում։

Նշենք, որ երկու օր է՝ ինչ թշնամին տնակ էր տեղակայում և շինաշխատանքներ էր անցկացնում այդ հատվածում, իսկ ՀՀ իշխանությունը զավթածները որևէ տեղեկություն չէին տրամադրում այդ մասին։ Ստացվում է, որ առանց սահմանագծման և սահմանազատման ՀՀ ինքնիշխան տարածքից ևս մի կտոր նվիրաբերվեց թշնամուն։