Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է

8
ՆԻկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին:  Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սա ոչ ոքի անձնական հավակնությունների հարցը չէ: Կուզեի, որ հակամարտությունը վերջնական լուծվեր: Փոխզիջումների հիման վրա: Որ այնպիսի լուծում գտնենք, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար: Եվ դա կլիներ վերջնական լուծում», – ասել է Փաշինյանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Վարչապետն ասել է, որ Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է, որից Երևանը չի կարող հրաժարվել: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որը չենք կարող անցնել», – ասել է նա: