Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը աննախադեպ է․ Դավիթ Տոնոյան

10

«Армия-2020» ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ աննախադեպ մակարդակի վրա է գտնվում։

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստատեսությունը, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած ռազմատեխնիկական համագործակցության հետ։

Տոնոյանը նաեւ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների՝ ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցին։