Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

46

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։