Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները բացի հանդիպումներից շփվում են նաև հեռախոսով. ԱԱԾ տնօրենի տեղակալ

39

Հանդիպումները պարբերաբար իրականացվում են՝ գերիների հարցին լուծում տալու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների հանդիպումներին։

Մելքոնյանը նշեց, որ վերջին անգամ հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, բայց դա չի նշանակում, որ կապը չկա։

«Անմիջական հանդիպումներից բացի՝ հեռախոսային կապ գոյություն ունի»,- նշեց նա՝ հավելելով, որ կարևոր չի, թե ինչ կապով են խոսում, բայց կա կապ, որով իրեն կարողանում են հաղորդակցվել։