Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության առցանց հանդիպմանը շատ բարկացած է եղել և հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողներին քննադատել է։ Նա նշել է, որ հազարներով պատերազմ պահանջողների համեմատ կամավորների թիվն անհամեմատ քիչ է։
«Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ… նա ասաց՝ մոտ 150… 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ», – նշել է նա։
«Ով ասում է՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող ներկայացնի տվյալները զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք», – ասել է նա՝ շեշտելով, որ զորահավաքի անհրաժեշտություն չկա։
«Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»,- նշել է Ալիևը։














