Հազարավոր մարդիկ ողջ աշխարհում կասկածելի փաթեթով սերմեր են ստանում Չինաստանից

17
Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել Չինաստանից:

Մասնավորապես նման փաթեթներ են ստացել ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և մի քանի այլ երկրների բնակիչներ: Հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Ավելի քան 1000 դեպք հայտնաբերվել է միայն Վիրջինիա նահանգում։
 
Պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին հորդորելով չտնկել դրանք ու արագ ոչնչացնել։ Հուլիսի 28-ին, օրինակ, Տոկիոյի Կանագավա պրեֆեկտուրայում գտնվող Միուրա քաղաքում ապրող մի տղամարդ ծանրոց է ստացել, որը եղել է տասնյակ սերմերով փաթեթ: Դատելով պիտակից՝ բեռը ժամանել է Չինաստանից։

Փորձագետները պարզաբանել են, որ ծանրոցների վրա կարանտին անցնելու մասին ոչ մի նշում չի եղել:

Միացյալ Նահանգներն և Մեծ Բրիտանիան համատեղ հետաքննություն են սկսել։ Չինաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ փոստային տվյալները կեղծված են։