Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանը 26 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումներ է սկսել։ Մասնավորապես նրանց դեմ հարուցված կեղծ գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Այսօր արդեն Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:
Այսպիսով, «քրեական գործեր» են հարուցվել
Եղիշ Աստանյանի,
Կարեն Արամյանի,
Տիգրան Ավագյանի,
Հովսեփ Գեւորգյանի,
Հովսեփ Մանուկյանի,
Գեւորգ Մարտիրոսյանի,
Ռոբերտ Գեւորգյանի,
Վաղարշակ Ավետիսյանի,
Վոլոդյա Հակոբյանի,
Անդրանիկ Սուքիասյանի,
Անդրանիկ Մանուկյանի ,
Գրիգոր Սաղաթերյանի,
Էդուարդ Գիրագուսյանի,
Ռաֆիկ Կարապետյանի,
Գուրգեն Ղոլյանի,
Հրայր Թադևոսյանի,
Վաղարշակ Մալոյանի,
Սասուն Եղիազարյանի,
Արսեն Վարդանյանի,
Վահագն Բեհրեկյանի,
Սեդրակ Սողոմոնյանի,
Արման Դիլանյանի,
Մանուկ Մարտոյանի,
Վելս Անբարդանյանի,
Անդրանիկ Միքայելյանի և
Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ քրեական հետապնդում է սկսվել 53 հայ ռազմագերու նկատմամբ։











