Արդբեջանական AZAL-ը 2022 թ․ Հայաստանի օդային տարածքն օգտագործելու (Նախիջևան թռիչքների) համար ՀՀ-ին վճարել է մոտ 112 հազար եվրո։
«Հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին է փոխանցել է 111 927,22 եվրո: Փոխանցումն իրականացվել է EUROCONTROL միջազգային կազմակերպության (օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն – խմբ.) կենտրոնական գրասենյակի միջոցով ՝ սահմանված ընթացակարգի համաձայն»,–պատասխանել է Քաղավիացիայի կոմիտեն՝ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
Արդյոք Բերձորի միջանցքն արգելափակելուց հետո ՀՀ-ն չի պատրաստվում սահմանափակել ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքները ՀՀ տարածքով։
Քաղավիացիայի կոմիտեից արձագանքել են` միջազգայնորեն ընդունված ձևաչափի համաձայն, բոլոր միջազգային թռիչքներն իրականացվում են նախապես տրված թռիչքային պլանների համաձայն:
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ հիմք ընդունելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի դրույթները»,–ասված է պատասխանում:











