Հայտնի է, թե որքան են պահպանվում կորոնավիրուսի դեմ հակամարմինները

15

Իսլանդացի գիտնականները ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրահանգման, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինները պահպանվում են COVID-19 հաղթահարած մարդկանց մոտ ընդամենը չորս ամիս՝ առողջացումից հետո։ Այս մասին հայտնում է The New England Journal of Medicine պարբերականը։

Հետազոտության մասնակիցների 90 տոկոսի մոտ առողջանալուց հետո չորս ամիս հակամարմինների թիվը եղել է կայուն։ Ընդ որում, ապաքինումից հետո առաջին երկու ամիսներին դրանց թիվը ավելանում է։ Մասնագետները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսով Իսլանդիայում վարակվել է բնակչության մեկ տոկոսը։ Գիտնականները կարծում են, որ այս թեզը կարող է ինչ-ինչ սրբագրումների ենթակա լինել, քանի որ հետազոտությունը միայն իսլանդացիների շրջանում է կատարվել։