Կորոնավիրուսով վարակվածները դրա դեմ իմունիտետ են ձեռք բերում վարակվելուց հետո նվազագույնը 6 ամսվա ընթացքում, հայտարարել է Շվեդիայի հանրային առողջապահության գործակալությունը, փոխանցում է Forbes-ը։
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդրես Թեգնելայի պնդմամբ՝ կորոնավիրուսով վարակված բոլոր անձինք ունեն իմունիտետ՝ անկախ նրանից, նրանց մոտ հակամարմիններ ձևավորվել են, թե՝ ոչ։
Ըստ միջազգային հետազոտության՝ կորոնավիրուսի հակամարմինները մարդու մոտ կարող են վերանալ մի քանի ամսում, հատկապես նրանց, ովքեր վարակը թեթև են տարել։ Փորձին մասնակցածների 14%-ը երկու անգամ հակամարմինների ստուգում է անցել, առաջին անգամ դրանք հայտնաբերվել են, երկրորդ՝ ոչ։














