Ինչպես արդեն հայտնել էինք այսօր «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի էր ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։
Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանն ասաց, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորների մասով Արմեն Գասպարյանը նշեց, որ տեղափոխվել են Երևան, միջին այրածքներ ունեն:
«Գործարանն այս պահին չի աշխատում, հոսանքազրկել ենք: Մեծ չափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնած է, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ»,- ասաց նա:














