Հայտնի է, թե ով կփոխարինի Հակոբ Արշակյանին

93

Նիկոլ Փաշինյանը որոշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին վաղը նշանակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար: Այս մասին Armlur-ը տեղեկացել է իր աղբյուրներից: Վաղն առավոտյան կառավարության նիստում Չոբանյանը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար:

Հիշեցնենք, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել: Կայքը փորձել է կապ հաստատել Հայկ Չոբանյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում: