Հայտնի է, թե ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

218

Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն ու տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինն ու Փաշինյանը նաև քննարկելու են տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, ինչպես նաև եռակողմ հայտարարությունների իրականացման հարցեր: