Հայտնի է՝ երբ Մհեր Գրիգորյանը կհանդիպի Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հետ Մոսկվայում

72

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվելու է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, մասնավորապես, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մոսկվայի հանդիպմանը կհաջորդի ևս մեկ հանդիպում, այս անգամ՝ Բրյուսելում։