Սեպտեմբերի 23-ին՝ չորեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում նախագահ կընտրեն։
ՍԴ կազմը արդեն համալրված է, հետեւաբար՝ 9 անդամներից յուրաքանչյուրն էլ կարող է ինքնառաջադրվել կամ մեկին, մի քանիսին առաջադրել։
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր կլինեն թեկնածուները և ինչպես կբաշխվեն ձայները։
Թեկնածուներից մեկը Երվանդ Խունդկարյանն է, սակայն նրան հաստատապես ձայն չեն տա ոչ Վահե Գրիգորյանը, ոչ Արման Դիլանյանը, ոչ Հրայր Թովմասյանը, ոչ Արեւիկ Պետրոսյանը։











