Հայտնի է, թե երբ կհանդիպեն Լավրովը և Չավուշօղլուն

28
Լավրով-Չավուշօղլու

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի կհանդիպեն Դոհայում: Այս մասին տեղեկացրել են ռուսական պատվիրակությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանդիպումը տեղի կունենա Լավրովի ՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում:

Կատարում Լավրովին կընդունի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, նա բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ: