Հայտնի է Պուտին-Ռայիսի հանդիպման օրակարգը

59

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Նախագահի (Ռայիսիի) այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի… Ռայիսին հանգամանալից հանդիպում կանցկացնի իր պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարվում դրված են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում… Հուսով ենք, որ այդ այցը կունենա իր ձեռքբերումները»,-Խաթիբզադեն ասել է ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում: