Թուրքիայի առաջարկած տարածաշրջանային «3 + 2» ձևաչափով հանդիպմանը նախորդել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարների բանակցությունները:
Այսօր Մոսկվայում կայացել է Վահե Գևորգյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։
Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, երկու պաշտոնյաները վստահության և կառուցողական մթնոլորտում քննարկել են երկկողմ հրատապություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգ:











