Հայտնի է՝ ինչից է մահացել Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը

12

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։

Մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը մկնդեղից թունավորման հետևանքով չի եղել. «Երբ իմացավ՝ երեխան մահացել է, կոմայի մեջ ընկավ: Այսինքն՝ մահը վրա է հասել սթրեսից»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։

Վերջինիս խոսքով՝ հոգեբուժարանից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ՝ գիտակցության չգալով, մահացել է: