Հայտնի է՝ ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինը և Բայդենը

94

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նա ասել է, որ Բայդենը «Aviator» ապրանքանիշի ակնոց է նվիրել, որից նաև ԱՄՆ նախագահն է դնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահն իր գործընկերոջը «Մոսկվա» անվանումով գրասենյակային հավաքածու է նվիրել (խոխլոմա ոճով):

Հիշեցնենք` երկու երկրների ղեկավարների ժնևյան բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ հինգ ժամ:

Գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում իրենց հավատարմությունն են հայտնել ռազմավարական կայունության սկզբունքներին: